ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսական
Իրանի դեսպանը քննարկել է Հայաստանի հետ ենթակառուցւածքային համագործակցութիւնը

Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Խալիլ Շիրղոլամին հանդիպել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարի տեղակալ Քրիստինէ Գալչեանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ենթակառուցւածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը, մասնաւորապէս՝ Իրանի եւ Հայաստանի պետական սահմանին՝ Արաքս գետի վրայ, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնութիւնը։
Քննարկւել են նաեւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր եւ ենթակառուցւածքների ոլորտում հայ-իրանական համագործակցութեան զարգացման ուղիները։



