ՄիջազգայինՔաղաքական

Պեսկով. «Սիրիայում ռուսական ռազմաբազանների վերաբերեալ վերջնական որոշումներ չկան»

«ԱԼԻՔ» – «Սիրիայում ռուսական ռազմաբազաների վերաբերեալ վերջնական որոշումներ դեռ չկան»: Այս մասին ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ յայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

Ըստ նրա՝ մերձաւորարեւելեան այս երկրում Ռուսաստանի ռազմական ներկայութեան ապագան կորոշւի նոր իշխանութիւնների հետ երկխօսութեան արդիւնքում։

«Ներկայ պահին այս հարցում վերջնական որոշումներ չկան։ Մենք կապի մէջ ենք այն ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայում վերահսկում են իրավիճակը երկրում, եւ այդ ամէնը կորոշւի երկխօսութեան ընթացքում»,-ընդգծել է Կրեմլի պաշտօնական ներկայացուցիչը։

Նշենք, որ աւելի վաղ ուկրաինական աղբիւրները յայտնել էին, որ ռուսական զօրքերի շարասիւները շարունակում են համախմբւել երկրի խորքից դէպի Խմէյմիմ եւ Տարտուս ռազմաբազաներ, որոնց վրայ վերահսկողութիւն Կրեմլը ձգտում է պահպանել:

Յիշեցնենք, որ Սիրիայում ռուսաստանցի զինւորականները տեղակայւած են Խմէյմիմ աւիաբազայում եւ Տարտուսի նիւթատեխնիկական ապահովման կէտում։ Ըստ երկկողմ պայմանագրի՝ Ռուսաստանի Դաշնութիւնն իրաւունք ունի օգտագործել բազաները մինչեւ 2066 թւականը:

Related Articles

Back to top button