ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը գովել է Թուրքիային՝ նրան Սիրիայում «առանցքային» խաղացող անւանելով

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Թուրքիան առանցքային դեր է խաղացել Սիրիայում տեղի ունեցող իրադարձութիւններում, որտեղ այս ամսւայ սկզբին Անկարայի կողմից աջակցւող ապստամբները տապալեցին Բաշշար  Ասադի կառավարութիւնը: Յայտնում են միջազգային լրատւամիջոցները:

Ապստամբներին սատարելով՝ «Թուրքիան թշնամական քայլ արեց եւ զաւթեց առանց մեծ զոհերի»,- ասել է Թրամփը։

«Սիրիայում այժմ շատ անորոշութիւն կայ…

Էրդողանը մէկն է, ում հետ ես շատ լաւ եմ եղել… Նա շատ ուժեղ, հզօր բանակ է ստեղծել»,- նշել է Դոնալդ Թրամփը։

Նշենք, որ աւելի վաղ Թրամփն անդրադառնալով նոյն թեմային նշել էր. «Ես գիտեմ, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձութիւնների հետեւում կանգնած է Թուրքիան:

Նա (Էրդողան-ԽՄԲ.) շատ խելացի տղայ է, հազար տարի դրան էին ձգտում եւ ստացան իրենց ուզածը։ Այդ մարդիկ, ովքեր մտել են, վերահսկւում են Թուրքիայի կողմից։ Եւ դա նորմալ է»:

Related Articles

Back to top button