Հայաստան - ԱրցախՔաղաքական

Քրիստինէ Վարդանեան. «Ժողովուրդ ջան, ընտրատեղամաս չգնալ, չմասնակցել նշանակում է՝ ընտրել Նիկոլին ու իր թիմին»

«Սա հակադաշնակցական արշաւ չէ, ինքնութեան դէմ արշաւ է, որի մասն է նաեւ դաշնակցութեան դէմ արշաւը: Հակաարցախեան արշաւ տեսել էինք, հակաեկեղեցական արշաւ տեսել էինք, հակադաշնակցական արշաւ ո՞նց կարող է չտեսնէինք: Ցաւօք, յայտնւել ենք այն վիճակում, որ Հայաստանում խօսում ենք հայկական ինքնութեան անհրաժեշտութեան մասին: Սա է այս ընտրութիւնների առանձնայատկութիւնը»,-«Հանրային-քաղաքական դաշտը՝ ընտրութիւններին ընդառաջ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը:

Պատգամաւորի խօսքով՝ քաղաքական ուժերի միասնութիւնը մէկ լինելը չէ, նոյնական լինելը չէ, այլ անկիւնաքարային հարցերում համաձայն լինելն է, ինչը լռելեայն առկայ է. «Հայաստանում ջրբաժան է անցկացւել՝ ջրբաժանի մի կողմում ինքնութեան դէմ պայքարողներն են, միւս կողմում՝ անկախ տարբերութիւններից, ինքնութիւնը պաշտպանողներն ու կրողները: Մեր ինքնութիւնը պաշտպանելով՝ մենք ինքներս մեզ ենք պաշտպանում:

Ինչի ականատես ենք եղել վերջին տարիներին, վերջին երկու օրը դրա խտացւած տարբերակը ինքնութեան դէմ արշաւի դրսեւորւմներից մէկն էր»,-ասաց Քրիստինէ Վարդանեանը։ Քրիստինէ Վարդանեանը վստահ է, որ ընտրութիւններին ընդառաջ գործող իշխանութիւններն է՛լ աւելի կը սաստկացնեն ինքնութեան դէմ արշաւը, գուցէ նաեւ գործիքակազմը փոխեն, բայց դրանից բնոյթը չի փոխւելու. «Իրենց տւած քւէն մեկնաբանւելու է որպէս ինդուլգենցիա՝ Կաթողիկոսի դէմ յարձակւելու համար…

Երբ Վաղարշապատում ընտրւեց իրենց թեկնածուն, իրենք ասացին, որ սա կանաչ լոյս է ՝ հակաեկեղեցական արշաւը շարունակելու համար: Յունիսի 7-ի ընտրութիւնը իշխանութիւնը վերածելու է իր համար կանաչ լոյսի՝ ոչ միայն հակաեկեղեցական եւ ինքնութեան դէմ արշաւը շարունակելու, այլեւ Ադրբեջանի հետագայ պահանջները կատարելու համար»:

Yerkir.am

Related Articles

Back to top button