Հայաստան - ԱրցախՍփիւռք

Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինեանի հրաժարականի պահանջին

Ֆրանսիայի Ալֆորւիլ քաղաքի Սուրբ Պօղոս-Պետրոս եկեղեցու բակում մայիսի 12-ին, հայ համայնքի ներկայացուցիչները հաւաք են անցկացրել՝ ի աջակցութիւն Հայ Առաքելական Եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխաւորած շարժմանը, որը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։

«Սփիւռքն իր անվերապահ զօրակցութիւնն է յայտնում Բագրատ Սրբազանի գլխաւորած խորհրդանշական ու խորքային շարժմանը, որը տասնեակ հազարաւոր մարդկանց միաւորել է Երեւանում եւ պահանջում են Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։ Տաւուշից մեկնարկած այս երթը մերժում է զիջողական ու պարտւողական մօտեցումը, որը մեզ պարտադրում է օրւայ վարչապետը։ Մենք դէմ ենք մահացու զիջմանը։

Իշխանութիւնները փորձում են այս շարժումն արժէզրկել, բայց այս շարժման ակնունքերը շատ աւելի խորքային են, այս շարժումը տեսակի ու տեսլականի պայքար է, հեռանկարի ու իդէալի պայքար է, պատւոյ ու արժանապատւութեան պայքար է, հաւատքի, ինքնութեան ու արժեհամակարգի պայքար է։ Մենք այն ազգը չենք, որ պիտի ընդունենք եւ հանդուրժենք այս դաւաճանութիւնը։ Մեզ պէտք չէ անընդհատ սպառնալ պատերազմով։ Մեր սուրբ միասնութեան վերականգնման միջոցն այս իշխանութեան հեռացումն է»,- իր ելոյթում նշել է «ՀՅԴ Նոր սերունդ» Երիտասարդական միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Նժդեհ Գարագաւորեանը։

Arfd.am

Related Articles

Back to top button