Ստեփան Դանիէլեան. «Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդէս գալիս»

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը գրել է.
«Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդէս գալիս
1. Լեգիտութիւն ձեռքբերելու համար
Առաջ իշխանութիւնն Աստծուց էր, դրա համար բռնակալները հանդէս էին գալիս Աստծոյ անունից, հիմա իշխանութիւնը ժողովրդից է (գոնէ՝ Դէ Իւրէ), դրա համար նրանց սիրած արտայայտենը «Ես կատարում եմ ժողովրդի կամքը».
– ժողովուրդը ուզում է շրջափակել եւ ծեծել դատավերներին,
– ժողովուրդն ուզում է փոխել ՍԴ կազմը,
– ժողովոիրդը յոգնել էր Արցախից, դրա համար որոշեց պարտւել եւ դառնալ ինքնիշխան,
– ժողովուրդն ուզում է ունեզրկել «քրէաօլիգարխիային» եւ նրանց ունեցւածը բաժանել ՔՊ-ականների միջեւ եւ այլն։
2. Անձնական պատասխանատւութիւնից խուսափում
Երբ բռնակալը կործանարար որոշումներ է կայացնում, «ժողովրդի անունից» խօսելու հռետորաբանութիւնն օգնում է մեղքը բարդել ուրիշների վրայ.
3. Բաժանում «մենք»-ի եւ «նրանք»-ի
Իւրացնելով ողջ բնակչութեան անունից խօսելու իրաւունքը՝ բռնակալն աւտոմատ կերպով այդ դաշտից դուրս է մղում ցանկացած ընդդիմութեան.
Բանաձեւը պարզ է. «Ես ժողովուրդն եմ։ Եթէ դուք իմ դէմ էք, նշանակում է՝ դուք ձեր իսկ ժողովրդի դէմ էք (դաւաճաններ էք, հինգերորդ շարասիւն, հայրենիքի թշնամիներ)»։
4. Հոգեբանական միաձուլում
Բռնապետները յաճախ օգտագործում են առաջնորդն ազգի մարմնաւորումն է հայեցակարգը։ Նրանք փորձում են ջնջել սահմանն իրենց, պետութեան եւ հասարակութեան միջեւ։
5. Միահամուռ համաձայնութեան պատրանքի ստեղծում
Վերահսկւող լրատւամիջոցների եւ ֆէյքերի ագարակների միջոցով ստեղծւում է ամէն ինչի հետ համաձայն միատարր հասարակութեան պատկեր։
Երկրի ներսում գտնւող այն մարդուն, ով համաձայն չէ ռեժիմի հետ, սկսում է թւալ, թէ ինքը բացարձակ փոքրամասնութիւն է։ Քանի որ «բոլորը կողմ են», ուրեմն ձայն հանելը վտանգաւոր է եւ անիմաստ։ Դա կաթւածահար է անում դիմադրելու կամքը:
Կարճ ասած. ժողովրդի անունից խօսելը «ժողովրդի վարչապետի» հանդէպ սիրոյ նշան չէ, այլ՝ քաղաքական գոյատեւման հիմնական գործիք։ Դա թոյլ է տալիս բռնակալի հարկադրանքը վերածել «հնազանդութեան», իսկ նրա ամենաթողութիւնը՝ «բարձրագոյն կարգի ժողովրդավարութեան»»։



