ՄիջազգայինՔաղաքական

Կրեմլ. S-400 համակարգերի հարցով կապը Թուրքիայի հետ շարունակւում է

Կրեմլի խօսնակ Դմիտրի Պեսկովը յայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ շարունակում է կապ պահպանել Անկարային մատակարարւած S-400 հակաօդային պաշտպանութեան համակարգերի հարցով ընդգծելով, որ թեման կրում է խիստ զգայուն բնոյթ:

Պեսկովի յայտարարութիւնը հնչել է թուրքական Hürriyet թերթի հրապարակումից յետոյ, ըստ որի Թուրքիան կարող է մօտ ապագայում յայտարարել S-400 համակարգերը երրորդ երկրի վաճառելու մասին։ Հրապարակման համաձայն հնարաւոր գնորդների շարքում նշւում են Արաբական Միացեալ Էմիրութիւններն ու Կատարը։

Միեւնոյն ժամանակ, Թուրքիայի կառավարութեանը մօտ կանգնած աղբիւրը հերքել է այդ տեղեկութիւնները։

Ռուսաստանն ու Թուրքիան S-400-ների մատակարարման պայմանագիրը ստորագրել էին 2017 թւականին, ինչը յանգեցրել էր ԱՄՆ-ի պատժամիջոցներին Թուրքիայի նկատմամբ եւ Անկարայի դուրս մնալուն F-35 կործանիչների ծրագրից։

Related Articles

Back to top button