Միջանցքների ստւերում՝ ԱՄՆ-ի դերակատարութեան հետեւանքներն Իրանի համար

Դոկտ. Ահմադ Քազեմի
«Թրամփի ուղի դէպի խաղաղութիւն եւ միջազգային բարեկեցութիւն» երեւոյթի վերլուծութիւնը ներկայացնում է քաղաքական եւ անվտանգային նոր սխեմա, որը էներգիայի եւ բեռնափոխադրման վերահսկման միջոցով, մեծացնում է Իրանի համար մեծացնում է իր դերակատարութեան նւազման ռիսկերը, ինչպէս նաեւ ամրապնդում ՆԱՏՕ-ի ընդլայնման հնարաւորութիւնը Կասպից ծովի երկու կողմերում:
Գործնական լուծումները ներառում են Արաքսի միջանցքի շահագործումը, Ջուլֆայի երկաթուղու վերակենդանացումը եւ Բաքւի ու Անկարայի միջեւ յստակ ու մատչելի փոխկապակցւածութիւն ապահովելը:
Դոկտոր Ահմադ Քազեմիի գնահատմամբ՝ որոշումների ընդունման համար շատ կարճ ժամանակ է մնացել, եւ ենթադրւում է «միջանցքների պատերազմը» թուլանայ ամնաուշը մինչեւ 2030 թւականներ:
«Իրարանցում» խաղաղութեան ստւերում
Դոկտ. Ահմադ Քազեմին «Թարաբարան» միջազգային բեռնափոխադրումների հարցով մասնագիտական հանդէսին տւած հարցազրոյցում ընդգծել է, որ այն երկրները, որոնք որեւէ կերպ յաղթանակ են տարել կամ սպասւում է, որ կը յաղթեն միջանցքների մրցավազքում, նման կերպ են գործում՝ խելամիտ պահպանելով միջազգային կանոնները: «Սակայն նրանք, ովքեր այս բարդ խաղում դուրս են մնում գլոբալ կամ տարածաշրջանային քարտէզից, իրենց յատուկ ընկալումներով են դիտարկում սեփական երկրի աշխարհագրական դիրքի թուլացումը: Իրանը, որպէս առաջատար օրինակ, չնայած ռազմավարական կարեւոր դիրք ունեցող երկիր է, սակայն ներկայումս որեւէ կարեւոր առեւտրային կամ տրանսպորտային հանգոյցում ներկայութիւն չունի»:
Աւագ փորձագէտը նշել է նաեւ, որ սա հաստատում են «Ճանապարհի եւ գօտու նախաձեռնութիւն», «Լապիս», «Զարգացման ուղի», «CPEC», «IMEC», «Զանգեզուր» կամ սպիտակ տան համաձայնագրով՝ «Թրամփի ուղի դէպի խաղաղութիւն եւ միջազգային բարեկեցութիւն»-ը, որոնց հետ ընդգրկւած է նաեւ «Դաւթի կորիդոր»-ը:
Նրա կարծիքով այս բոլոր նախագծերը չնայած կարեւոր են, սակայն Թրամփի ուղին, յատկապես ԱՄՆ-ի ազդեցութիւնը հասկանալով, անհնար է անտեսել: Ինչպէս միւս փորձագէտները՝ դոկտ. Ահմադ Քազեմին եւս նշում է, որ այս ծրագիրն ուղղւած է Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դէմ, եւ եթէ չյաջողւի դիմակայել դրան, Իրանը ոչ միայն դուրս կը մնայ Կովկասի հաւասարումներից, այլեւ զգալու է աշխարհաքաղաքական, տնտեսական եւ մշակութային խորը ճգնաժամ նոյն այդ՝ խաղաղութեան անւան տակ ընթացող ճանապարհից:
Ստորեւ նեկայացնում ենք միջազգային իրաւունքի դոցենտ, Եւրասիայի հարցերով աւագ հետազօտող դոկտ. Ահմադ Քազեմիի «Թարաբարան»-ին տւած հարցազրոյցից հատւածներ:
Թարաբարան – Ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ Զանգեզուրի, ներկայում «Թրամփի ուղի» կոչւող կորիդորը, յատկապէս ԱՄՆ-ի ազդեցութեան ներքոյ, մեր երկրի համար: Արդեօ՞ք հնարաւոր չէր ժամանակին կանխել այս իրավիճակը:
Դոկտ. Քազեմի – Նախ, ցանկանում եմ շեշտել, որ այն անունը, որով Ադրբեջանը յամառօրէն կոչում է այս ճանապարհը՝ «Զանգեզուր», իրաւական առումով սխալ է եւ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Միջազգային իրաւունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան համաձայն՝ այս անւանումը պարունակում է տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանն իր Զանգիլան շրջանի հատւածը անւանում է «Արեւելեան Զանգեզուր» եւ պնդում, որ Սիւնիքը դրա «Արեւմտեան Զանգեզուր»-ն է։
Այս կերպ նրանք ցոյց են տալիս, որ չեն յարգում Հայաստանի ամբողջականութիւնը, կամ պաշտօնական աշխարհագրական անւանումներն ու նահանգների իրաւական կարգավիճակը։ Մենք՝ որպէս երրորդ կողմ, պէտք է նոյն կերպ զգայուն լինենք յօրինւած անւանումների նկատմամբ՝ ինչպէս զգայուն ենք Պարսից ծոցի անւան դէպքում։ Հետագայում՝ 17 կէտից բաղկացած եռակողմ համաձայնագրի ստորագրումից յետոյ, նախագիծը վերանւանւեց «Թրամփի ուղին դէպի խաղաղութիւն եւ միջազգային բարեկեցութիւն»: Այժմ «Զանգեզուր» անւանումը նոյնիսկ երկկողմ համաձայնագրերում չկայ, իսկ Երեւանը նոյնպէս արձագանքել է այս անւան օգտագործմանն Ալիեւի կողմից:
Տարածաշրջանային փորձագէտների գնահատմամբ՝ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ն իրականում համաշխարհային կալիբր ունեցող քաղաքական նախագիծ է, ուղղւած՝ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դէմ։ Անգլօսաքսոնական բեւեռը՝ Լոնդոնի եւ Վաշինգտոնի կենտրոնացմամբ, ձգտում է վերահսկել Կովկասով անցնող էներգետիկ եւ բեռնափոխադրումների հոսքը՝ սահմանափակելով տարածաշրջանի ինքնիշխանութիւնը, նպաստելով տարածաշրջանում արեւմտեան եւ իսրայէլական ազդեցութեան խորացմանը։ Փորձագէտների հաւաստմամբ այս նախագծին դիմակայելու համար անհրաժեշտ է տարածաշրջանային պետութիւնների՝ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հայաստանի եւ նրանց գործընկերների համատեղ ու համակարգւած քայլերը։
Թարաբարան – Արդեօ՞ք այս ուղու անւանափոխութիւնը ազդում է նախագծի էութեան վրայ:
Դոկտ. Քազեմի – Սպիտակ տանը ստորագրւած փաստաթուղթը՝ քաղաքական ձեւաչափով ոչ պարտադիր համաձայնագիր էր, որն իրաւական պարտաւորութիւն չի սահմանում: Դրանք սահմանում են միայն նախագծի ընդհանուր սկզբունքները, իսկ տեխնիկական, անվտանգային եւ պաշտպանութեան հարցերը դեռեւս քննարկման փուլում են՝ նախատեսւած ԱՄՆ-Հայաստան նոր երկկողմ փաստաթղթերում։
Միաժամանակ, փաստաթղթերի ստորագրումը որոշ չափով զսպել է Ադրբեջանի հակահայկական քաղաքականութիւնը: 17 կէտից բաղկացած պարտադիր համաձայնագրով Բաքուն պարտաւորւել է յարգել Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը եւ հրաժարւել տարածքային յաւակնութիւններից, այդ թւում՝ «Արեւմտեան Ադրբեջան» անւան օգտագործումից։
Չնայած այս փոփոխութիւններին, նախագծի էութիւնը մնում է անփոփոխ: Այն մաս է կազմում անգլօսաքսոնական վարած քաղաքականութեանը, որի նպատակը տարածաշրջանի տրանսպորտային եւ էներգետիկ հոսքերի վերահսկումն է։ Եթէ նպատակն իսկապէս տրանսպորտային կապերի բացումն է, ապա գործող Արաքսի երթուղին բաւարար էր՝ առանց նոր «միջանցքների» անհրաժեշտութեան։
Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջը՝ ունենալ 5 կմ լայնութեամբ լիովին վերահսկւող միջանցք, վկայում է քաղաքական եւ տարածքային յաւակնութիւնների մասին, այլ ոչ տնտեսական կամ հաղորդակցային նպատակների։ Բացի այդ, ըստ Մոսկւայի համաձայնագրի, Լաչինի միջանցքի փակման պայմաններում Երեւանը պարտաւոր չէ տրամադրել նման կապեր։
Յիշեցնել է պէտք, որ Սպիտակ տանն ստորագրւած եռակողմ փաստաթղթում արդէն ամրագրւած է տարածաշրջանային տրանսպորտային գծերի վերագործարկումը՝ առանց «կորիդոր» եզրոյթի օգտագործման:
Թարաբարան – Կարո՞ղ ենք մենք՝ մեր ղեկավարների խելամտութեան միջոցով, օգտագործել այս կէտի հնարաւորութիւնը Ջուլֆայի երկաթուղին բացելու համար:
Դոկտ. Քազեմի – Սպիտակ տանը ստորագրւած համաձայնագրի «տարածաշրջանային տրանսպորտային կապերի փոխադարձ բացում» ձեւակերպումը կարող է ներառել նաեւ Ջուլֆայի երկաթուղու վերագործարկումը, որը խորհրդային տարիներին միացնում էր Իրանն ու Կովկասը՝ Հիւսիս-Արեւելք դալանի շրջանակում։
Իրանը պէտք է զգուշօրէն մօտենայ այս հարցին, քանի որ Ադրբեջանի եւ Թուրքիայի իրական նպատակը ոչ թէ տարածաշրջանային համագործակցութեան խորացումն է, այլ Իրանի երկաթուղային ներուժը Ադրբեջանի ու Նախիջեւանի հնարաւորութիւններից կախւածութեան մէջ պահելն է :
Շուրջ 40 տարի Թուրքիան խուսափել է Թաւրիզ-Վան երկաթուղին իր երկաթուղային ցանցին միացնելուց, մինչդեռ այժմ առաջարկում է Նախիջեւանի միջոցով միանայ Հայաստանի եւ Թուրքիայի ռելսերին:
«Արաքս»-ի երկաթուղային հատւածի իրագործումը՝ որպէս հաւասարակշռութեան եւ փոխադարձ կախւածութեան մեխանիզմ կարող է ծառայել։ Եթէ Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապը գոյանայ Արաքսի միջանցքով, ապա նոյն ձեւաչափով Իրանը կարող է Ջուլֆայից հասնել Հայաստան եւ Թուրքիա՝ առանց քաղաքական ճնշումների։
Որոշ ներքին շրջանակներ, որոնք գտնւում են Բաքւի ու Անկարայի ազդեցութեան ներքոյ, խօսում են միայն Ջուլֆայի ուղղութեան մասին՝ անտեսելով 2020 թ. մարտին ստորագրւած յուշագիրը, որով Իրանն ու Ադրբեջանը պատրաստ էին երկաթուղային կապ հաստատել՝ Նախիջեւանից Ջուլֆա: Այս շրջանցումը վկան է այն բանի, որ Բաքուն ձգտում է Իրանի հետ միակողմանի կապ ստեղծել՝ դուրս թողնելով «Արաքս միջանցքի» հաւասարակշռող մեխանիզմը։
Թարաբարան – Ի՞նչ գործողութիւններ պէտք է ձեռնարկի Իրանը:
Դոկտ. Քազեմի – Մենք գտնւում ենք պատմական շրջադարձային փուլում, եւ կարճատես քաղաքականութեամբ ոչինչ չենք շահի։ Իրանը Կովկասի իրադրութեանը նայում է ոչ միայն պաշտպանողական, այլեւ նախաձեռնողական տեսակէտից՝ առաջարկելով համագործակցել խաղաղութեան եւ կայուն զարգացման նպատակով՝ առանց մրցակցութեան ու քաղաքական շահարկումների։ «Արաքսի միջանցքը» կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցութեան առանցք՝ դուրս քաղաքական կամ աշխարհաքաղաքական զարգացումներից։
ԱՄՆ-ի ներկայութիւնը տարածաշրջանում վնասակար է: ԱՄՆ-ը կարող է անվտանգային պատրւակով իր մասնաւոր ռազմական ընկերութիւնները ներգրաւել, ինչը ոչ շահեկան է Հայաստանի համար։ Եթէ Հայաստանը չցանկանայ ներքաշւել անգլօսաքսոնական խաղերի մէջ, ապա երրորդ վստահելի գործընկերը կարող է լինել Իրանը, որը պահպանել է լաւ հարեւանութիւն թէ՛ Ադրբեջանի, թէ՛ Հայաստանի, թէ՛ Թուրքիայի հետ։ Եթէ այդ նախագիծը հանգեցնի Հայաստանի հարաւային մարզի բաժանմանը կամ սահմանների խախտմանը, դա կը վտանգի Հայաստանի գոյութիւնը: Ուստի, սխալ աշխարհաքաղաքական որոշումները կարող են նպաստել Հայաստանի կործանմանը՝ ի շահ Ադրբեջանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի։
Թարաբարան – Քանի որ Իրանը շրջանցող բազմազան միջանցքներ ու երթուղիներ են ձեւաւորւում, ի՞նչ է սպասւում մեր երկրին առաւել վատատեսական սցենարի դէպքում:
Դոկտ. Քազեմի – Աշխարհն այժմ պատմական անցումային փուլ է ապրում, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմից եւ ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ ձեւաւորւած կարգը արագօրէն քայքայւում է։ Ապագայ համաշխարհային համակարգում երկրների տեղն ու կշիռը մեծապէս որոշւելու է տրանսպորտային եւ տնտեսական կորիդորների միջոցով։
Իրանի շուրջ ձեւաւորւող մի շարք նախաձեռնութիւններ՝ «Արաբ-Մեդ», «Լազուր», «Միջին կորիդոր», «IMEC» եւ այլն, նպատակ ունեն շրջանցել եւ թուլացնել Իրանի աշխարհաքաղաքական դերը։ Օրինակ, Թուրքիան՝ որպէս ՆԱՏՕ-ի անդամ, խուսափում է զարգացնել ԷԿՕ երկաթուղին (Պակիստան-Իրան-Թուրքիա), որը կարճ եւ շահաւէտ ուղի է, եւ դրա փոխարէն փորձում է իր ազդեցութիւնը հաստատել «Լազուր»-ի եւ կեղծ «Զանգեզուր»-ի ուղղութեամբ։ Սա ցոյց է տալիս, որ կորիդորների հիմքում քաղաքական շահերն են, ոչ թէ տնտեսական հաշւարկը։
«Կորիդորային պատերազմը» երկար չի տեւի՝ հաւանաբար մինչեւ 2030 թ., եւ Իրանը դեռ հինգ տարի ունի՝ իր տեղը գտնելու եւ մասնակցելու տրանսպորտային հաւասարումներում: Իրանին հասանելի է առնւազն եօթ միջազգային կամ տարածաշրջանային նախագիծ, եւ դրանցում չներգրաււելը կը թուլացնի երկրի դիրքը ապագայ աշխարհակարգում։ Մեր անարդիւնաւէտ կառավարման փորձն է հիմնական խոչընդոտը արդիւնաւէտ աշխատելու հարցում, ոչ թէ պատժամիջոցները: Օրինակ՝ Հիւսիս-հարաւ միջանցքում բեռնափոխադրման ուշացումները հէնց վարչական խնդիրներով են պայմանաւորւած։ Իրական քայլերի ծրագիր պէտք է մշակել ձեւաւորելով սեփական նախաձեռնութիւններ եւ հետամուտ լինել դրանց իրագործմանը, զարգացնել երկկողմ եւ բազմակողմ համագործակցութիւն, վերացնել ներքին խոչընդոտները եւ իրականացնել իրատեսական, երկարաժամկէտ ռազմավարութիւն։
Մինչ օրս խորքային կամք չի դրսեւորւել այս ուղղութեամբ։ Տարածաշրջանային եւ գլոբալ հաշւարկները շատ աւելի բարդ են, քան թւում է, եւ միայն միւսների քայլերին պատասխանելով հնարաւոր չէ պաշտպանւել։
Իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը իրատեսական եւ երկարաժամկէտ ռազմավարական հայեացքն է՝ հիմնւած Իրանի ներուժի վրայ։ Նոյնիսկ եթէ Իրանն ունի խոշոր գլոբալ խնդիրներ, օրինակ՝ միջուկային հարցը, դա չպէտք է դառնայ պատճառ անտեսելու տարածաշրջանային նախագծերը։
Հէնց այդ տարածաշրջանային նախաձեռնութիւններն են, որոնք կարող են դառնալ Իրանի դիրքի ամրապնդման հենասիւները: Եթէ դրանք զարգացւեն եւ արդիւնաւէտօրէն ներգրաււեն տրանսպորտային ու տնտեսական հաշւարկներում, Իրանը կը կարողանայ նաեւ միջազգային ասպարէզում՝ իր դէմ կազմւած գործերի հարցում, ունենալ աւելի ուժեղ եւ կայուն դիրք։



