Մի քանի ժամից ԱՄՆ-ում միջանկեալ ընտրութիւններ են

Ամերիկեան մամուլի վերջին մեկնաբանութիւններում Իրանի պատերազմը դարձել է ԱՄՆ-ի միջանկեալ ընտրութիւնների առանցքային քաղաքական գործօններից մէկը։
Հիմնական շեշտադրումները երեքն են.
ա- Իրանի պատերազմը Հանրապետականների ընտրական բեռ։ #Reuters-ի եւ Foreign Policy-ի վերլուծութիւններով Իրանի դէմ պատերազմը, էներգակիրների թանկացումն ու կենսապահովման ծախսերի աճը կարող են թուլացնել Դոնալդ Թրամփի եւ Հանրապետականների դիրքերը Կոնգրեսի ընտրութիւններում։
բ- Դեմոկրատների յաղթանակը կարող է սահմանափակել Թրամփի գործողութիւնները.
Եթէ Դեմոկրատները մեծամասնութիւն ստանան Կոնգրեսի պալատներից մէկում կամ երկուսում, կարող են ուժեղացնել վարչակազմի վերահսկողութիւնը եւ դժւարացնել Իրանի դէմ ռազմական գործողութիւնների ֆինանսաւորումը։ Սակայն դա ինքնաբերաբար չի փոխի ԱՄՆ-ի քաղաքականութիւնը Թեհրանի նկատմամբ։
Council on Foreign Relations
գ- Թեհրանը յոյսեր էր կապել քաղաքական ճնշման մեծացման հետ.
Մամուլի վերլուծութիւններում քննարկւում է նաեւ այն հանգամանքը, որ երկարատեւ պատերազմը եւ դրա տնտեսական հետեւանքները կարող են խորացնել ամերիկեան հասարակութեան դժգոհութիւնը եւ բարդացնել Թրամփի դիրքերը։ Այդուհանդերձ, ընտրութիւնների արդիւնքը դեռեւս չի կարելի նոյնացնել Իրանի նկատմամբ քաղաքականութեան շրջադարձի հետ։
The guardian



