ՄիջազգայինՔաղաքական

Ռուբիօն կոչ է արել Հնդկաստանի եւ Պակիստանի ազգային անվտանգութեան գծով խորհրդականներին խուսափել թէժացումից

«ԱԼԻՔ»- ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն երեքշաբթի առանձին հեռախօսազրոյցներ է ունեցել Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգութեան գծով խորհրդական Աջիթ Դովալի եւ Պակիստանի կառավարութեան ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական, միջգերատեսչական հետախուզութեան գլխաւոր տնօրէն Մուհամմադ Ասիմ Մալիքի հետ։ Այս մասին ըստ CNN-ի՝ տեղեկացւել է ԱՄՆ պետդեպի X-ի էջում։

«Այսօր աւելի վաղ պետքարտուղար Ռուբիօն [հեռախօսով] խօսել է Հնդկաստանի եւ Պակիստանի ազգային անվտանգութեան գծով խորհրդականների հետ։ Նա երկուսին էլ կոչ է արել կապի խողովակներ պահել եւ խուսափել թէժացումից»,- նշել են ամերիկեան արտաքին քաղաքական գերատեսչութիւնում։

Related Articles

Back to top button