Բայրամով. «Խաղաղութեան համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է Հայաստանը կատարի մեր նախանշած պայմանները»

«ԱԼԻՔ» – «Նախաստորագրւած խաղաղութեան համաձայնագրի ստորագրումը հնարաւոր է միայն Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան եւ TRIPP նախագծի շրջանակներում ստանձնած պարտաւորութիւնների ամբողջական կատարման դէպքում»: Այս մասին ըստ Yerevan.today-ի տարւայ արդիւնքների ամփոփմանը նւիրւած մամուլի ասուլիսում յայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջէյհուն Բայրամովը։
«Նոյեմբերին Գաբալա քաղաքում տեղի է ունեցել սահմանազատման հարցով ադրբեջանական եւ հայկական կողմերի հանդիպումը։ Մինչ այդ՝ յունւար-փետրւար ամիսներին, նման հանդիպումներ տեղի են ունեցել առցանց ձեւաչափով։
Նաեւ թոյլտւութիւն է տրւել ղազախական հացահատիկը Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցելու համար։ Սակայն վերջնական խաղաղութեան համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է կատարել մեր նախանշած պայմանները»,-ասել է նա:
Պատասխանելով իր Հայաստան հնարաւոր այցի մասին հրացին, Բայրամովը նշել է. «Իմ այցը Հայաստան հնարաւոր է, եթէ դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը»:
Նա հնարաւոր է համարել նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը։
«Խօսքը չի կարող լինել երկու երկրների միջեւ ռազմական արտադրանքի առեւտրի մասին, բայց այլ ոլորտներում առեւտուրը հնարաւոր է»,-ասել է Բայրամովը:



