ԹեհրանՀամայնք

Տօնական օրերի այցելութիւններ

Երկուշաբթի, դեկտեմբերի 8-ի երեկոյեան, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը տօնական օրերի առիթով շնորհաւորական այցելեցութիւն տւեց Թեհրանի հայոց թեմի  առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին։

Հանդիպմանը ներկայ էր թեմիս առաջնորդի օգնական Հոգշ. Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը։

Շաբաթ, դեկտեմբերի 20-ի առաւօտեան, Ասորի Քաղդոնական եկեղեցու նոր առաջնորդ Գերշ. Տ. Իմատ արքեպիսկոպոսը, իր անդրանիկ այցելութիւնը տւեց Թեհրանի հայոց թեմի  առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին։

Տօնական շնորհաւորանքների փոխանակումից յետոյ, Սրբազան Հայրը ուրախութիւն յայտնեց Իմատ արքեպիսկոպոսի այցելութեան առիթով եւ յաջողութիւն մաղթեց իր ստանձնած նոր առաքելութեան մէջ։

Հանդիպմանը ներկայ էին Ասորի արքեպիսկոպոսի օգնական` գերյարգելի Վանիա վարդապետը եւ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button