![](/wp-content/uploads/2025/02/586-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորը հանդիպում է ունեցել Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Կարինէ Բալըքճեանի եւ փոխատենապետ Քլարա Աղախանեանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկւել են հայոց դպրոցների միատեղման, կրթական մակարդակի եւ ոլորտների նաեւ առկայ խնդիրների, ինչպէս նաեւ ուսումնադաստիարակչութեան նախարարութեան եւ հայոց դպրոցների պատկան գերատեսչութիւնների գործակցութեան ու խնդիրների մասին: