Հայաստան - Արցախ

ՀՅԴ Արցախի կառոյցն ընդլայնւած կազմով խորհրդաժողով է անցկացրել

Յունիսի 22-ին կայացել է ՀՅԴ Արցախի կառոյցների ընդլայնւած կազմով սեմինար-խորհրդաժողով՝ նւիրւած Արցախի հետ կապւած ներկայ իրողութիւններին։

Խորհրդաժողովին զեկոյցներով հանդէս են եկել Լեռնիկ Յովհաննիսեանը (թեմա՝ «Արցախի մշակութային ժառանգութեան ոչնչացումը Ադրբեջանի կողմից 44-օրեայ պատերազմից եւ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից յետոյ»), Լենա Խաչատրեանը (թեմա՝ «Արցախցիների վերադարձի իրաւունքը») եւ Տաթեւիկ Աղաջանեանը (թեմա՝ «Արցախցիների բնակարանային ապահովման գործընթացի եւ ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեան վերաբերեալ»)։

Ներկաները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողներին եւ հանդէս եկել թեմաների վերաբերեալ իրենց առաջարկներով ու դիտողութիւններով։

Related Articles

Back to top button