Քաղաքագէտ․ «Իշխանութիւնը Հայաստանում ամէն ինչ վարկաբեկելու եւ ամէն ինչ անլրջացնելու խնդիր է դրել»
Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է․
«Իշխանական քարոզչութեան կեղտոտ գործիքներից մէկը Իշխան Սաղաթէլեանի մասին օրերս մի նիւթ է թողարկել՝ վերջնիս վերագրելով բառեր, որոնք նա պարզապէս չի ասել։ Այդ նիւթի մասին ոչինչ չէի լսի, եթէ չլինէին ընդդիմադիր հայեացքներ ունեցող մի շարք մարդկանց «Ֆէյսբուք»-եան գրառումները։
Հիմա մի կողմ եմ թողնում այդ ընդդիմադիր օգտատէրերի՝ Իշխան Սաղաթէլեանին հաւատալ-չհաւատալու հարցը։ Մատնանշածս խնդրի կոնտեքստում սա իսկապէս երկրորդական նշանակութեան հարց է։ Լաւ, բայց ինչպէ՞ս է կարելի հաւատալ ու յետոյ էլ նաեւ տարածել տարբեր xosnak-ների ու perfecttv-ների արտա(թոր)դրանքը։ Ինչպէ՞ս է կարելի դառնալ նիկոլական քարոզչութեան սպառող ու նաեւ տարածող։
Սա լուրջ խնդիր է։ Երկու օր առաջ այդ խնդրի միւս կողմին եմ անդրադարձել՝ հայկական մեդիահարթակներով ադրբեջանական քարոզչութեան անխոչընդոտ տարածմանը։ Հիմա էլ այս դէպքը… Լաւ, մինչեւ ե՞րբ։ Միթէ պարզ չէ՞, թէ ինչ է անում նիկոլական քարոզչութիւնը։ Միթէ չենք հասկանո՞ւմ, որ Հայաստանում ամէն ինչ վարկաբեկելու եւ ամէն ինչ անլրջացնելու խնդիր է դրւած։ Ինչո՞ւ ենք նպաստում քայքայիչ այդ ծրագրերի իրագործմանը։ Յետոյ էլ բողոքելու ենք, որ Նիկոլից պրծում չկայ, չէ՞։ Բա ո՞նց պրծնենք, եթէ ազգովի նրա մշակած կեղծ օրակարգերն ենք քննարկում ու տարածում»,- գրել է քաղաքագէտը։