ԻրանՄիջազգայինՔաղաքական
ԻՅՊԿ. «Մերձաւոր Արեւելքում գտնւող ամերիկեան բազաները առաջիկայ օրերին կը յայտնւեն «իսկական դժnխքում»»

Ի պատասխան ԱՄՆ-ի հարւածների` ԻՅՊԿ ուժերը բալիստիկ հրթիռներով եւ ԱԹՍ-ներով հարւածել են Քուվէյթի ռազմաբազային եւ Բահրէյնի նաւահանգստում տեղակայւած ԱՄՆ հինգերորդ նաւատորմի օբիեկտներին, գրում է Tasnim-ը։
ԻՅՊԿ-ն յայտարարել է, որ Մերձաւոր Արեւելքում գտնւող ամերիկեան բազաները առաջիկայ օրերին կը յայտնւեն «իսկական դժոխքում»։
«Ռազմածովային եւ օդատիեզերական ուժերը համատեղ գործողութեան շրջանակում այսօր բալիստիկ հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարւածներ են հասցրել ԱՄՆ բանակի ութ կարեւոր օբիեկտի՝ վճռականօրէն պատասխանելով վերջին ամերիկեան ագրեսիային»,- ասւած է ԻՅՊԿ-ի յայտարարութեան մէջ։
ԻՅՊԿ-ն նաեւ յայտարարել է, որ նախատեսւած բոլոր թիրախները խոցւել են։



