Բաքւում սկսւել է Արցախի նախկին ղեկավարների դատավարութիւնը
«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունւարի 17-ին, Բաքւում սկսւել է Արցախի Հանրապետութեան նախկին ղեկավարների եւ գերեվարւած միւս հայերի դատավարութիւնը։
Ադրբեջանական լրատւամիջոցները յայտնում են, որ նիստը անցկացւում է Բաքւի զինւորական դատարանում՝ դատաւոր Զէյնալ Աղաեւի նախագահութեամբ։ Հաղորդում է Yerevan.today-ը:
Մեղադրեալները 15-ն են, այդ թւում՝ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանը, Արայիկ Յարութիւնեանը, Բակօ Սահակեանը, ԱԺ նախկին նախագահ Դաւիթ Իշխանեանը, նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը, պաշտպանութեան նախկին նախարար Լեւոն Մնացականեանը, Պաշտպանութեան նախկին փոխնախարար Դաւիթ Մանուկեանը, Գարիկ Գրիգորիի Մարտիրոսեանը, Մելիքսեթ Վլադիմիրի Փաշայեանը, Դաւիթ Նելսոնի Ալլահվերդեանը, Գուրգէն Հոմերոսի Ստեփանենը, Լեւոն Ռոմիկի Բալայեանը, Մադաթ Առաքելի Բաբայեանը, Վասիլի Իւանի Բեգլարեանը եւ Էրիկ Ռոբերտի Ղազարեանը։
Հայ գերիներին մեղադրում են «ռազմական յանցագործութիւնների» մէջ: