ԻրանՄիջազգայինՔաղաքական
Axios. «ԱՄՆ-ն ու Իրանը պայմանաւորւել են դադարեցնել միմեանց վրայ յարձակումները եւ երեքշաբթի հանդիպել Կատարում»

ԱՄՆ-ն ու Իրանը պայմանաւորւել են դադարեցնել միմեանց վրայ յարձակումները, քանի որ երկու կողմերն էլ ծրագրում են երեքշաբթի հանդիպել Կատարի մայրաքաղաքում՝ Հորմոզի նեղուցի շուրջ իրենց վէճը կարգաւորելու համար,- հաղորդում է Axios պարբերականը։
Ինչպէս ընդգծում է լրատւամիջոցը, հրադադարը ընդամէնը 11 օր է շարունակւում, սակայն դրա հիմքերն արդէն սասանւել են երկու կողմից հարւածների վերսկսման եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմը վերսկսելու ու «սկսածը աւարտին հասցնելու» սպառնալիքի պատճառով։
«Մենք որոշել ենք դադարեցնել ամբողջ կինետիկ ակտիւութիւնը»,- Axios-ին յայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեան՝ օգտագործելով ռազմական տերմին, որը նշանակում է հարւածներ եւ այլ յարձակումներ։



