
Թեհրանի բարձրաստիճան պաշտօնեաները յայտարարել են, որ նեղուցով երթեւեկութիւնը հնարաւոր կը լինի միայն Իրանի նախապէս սահմանած ուղիով եւ իր թոյլտւութեամբ՝ հրադադարի պայմանների պահպանման շրջանակում։
Լիբանանում հաստատւած եւ գործի դրւած հրադադարի զարգացումների ֆոնին
1) Իրանն ամրապնդում է վերահսկողութիւնը Հորմոզի նեղուցում՝ պահանջելով միայն իր թոյլտւութեամբ երթեւեկութիւն
2) Թեհրանը յստակեցնում է. Հորմոզի նեղուցը բաց է միայն Իրանի սահմանած կանոններով
3) Ղալիբաֆ. Նեղուցի կարգավիճակը որոշում է Իրանը, ոչ սոցիալական ցանցերը
4) Նեղուցի շուրջ հակասական յայտարարութիւններից յետոյ Իրանն արձակում է պաշտօնական յստակեցումներ
5) Իրան. Հորմոզի նեղուցով անցումը կը լինի միայն վերահսկւած եւ Իրանի հետ համաձայնեցւած ուղիով
Իրանի ղեկավարութիւնը պարզաբանումներ է տալիս Հորմոզի նեղուցի կարգավիճակի շուրջ՝ հակասական յայտարարութիւններից յետոյ:
Հորմոզի նեղուցի շուրջ վերջին օրերի իրարամերժ հրապարակումներից յետոյ Իրանի բարձրաստիճան պաշտօնեաները ներկայացրել են իրենց պաշտօնական դիրքորոշումները՝ ընդգծելով, որ նեղուցի բաց կամ փակ լինելու հարցը որոշւում է միայն Իրանի կողմից։
Արտաքին գործերի նախարարութեան խօսնակի մեկնաբանութեամբ Իրանի հարստացւած ուրանը «ոչ մի տեղ չի տեղափոխւելու», իսկ ծովային շրջափակման ցանկացած փորձ «պատշաճ պատասխան» է ստանալու։ Նրա խօսքով՝ նեղուցի աշխատանքը սոցիալական ցանցերում չի որոշւում։
Միաժամանակ Tasnim-ի փոխանցմամբ՝ Անվտանգութեան խորհրդին մօտ աղբիւրը յայտնել է, որ հրադադարի շրջանակում նախատեսւած էր օրական մի քանի առեւտրային նաւի անցում Պակիստանի միջնորդութեամբ, սակայն Լիբանանում զինադադարի թերի կատարման պատճառով Իրանն ընդհատել էր անցումները։ Աղբիւրը ներկայացրել է նաեւ երեք պայման՝ անցումը լինելու է միայն առեւտրային նաւերի համար, ներառեալ՝ դրանց ոչ ռազմական բնոյթը եւ Իրանի կողմից սահմանւած երթուղու պահպանումը։
Աւելի վաղ ԱԳ նախարարը յայտարարել էր, որ Լիբանանում զինադադարի հաստատումից յետոյ նեղուցը բաց է առեւտրային նաւերի համար: Նախարարի թւիթում ոչ մի նշում չկայ «ազատ է»-ի մասին: Նրա խօսքով երթեւեկութիւնը պէտք է իրականացւի Իրանի համապատասխան կառոյցների կողմից նախապէս համակարգւած ուղիով։
Աւելի ուշ Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը, արձագանքելով ԱՄՆ ղեկավարութեան իրարամերժ յայտարարութիւններին, ընդգծել է, որ Հորմոզի նեղուցով անցումն ու տեղաշարժը հնարաւոր կը լինի միայն «նախապէս որոշւած երթուղով» եւ «Իրանի թոյլտւութեամբ»։ Նա նշել է, որ նեղուցի կարգաւորումները կորոշի «մարտադաշտը, ոչ թէ սոցիալական ցանցերը»։
Միաժամանակ, Իրանում մի շարք մեդիա հարթակներ, այդ թւում Fars-ը, կոչ էին արել վերին ատեաններին հրապարակել յստակ պարզաբանումներ, որպէսզի հասարակութեան մէջ ստեղծւած տեղեկատւական անորոշութիւնը չօգտագործւի արտաքին ուժերի կողմից։



