
Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդն իր հրապարակած կոչով յայտնել է, որ սկսել է պատերազմից տուժած ընտանիքների տւեալների հաւաքագրումը։
Յայտարարութեան համաձայն խորհուրդը կոչ է անում բոլոր հայրենակիցներին, ովքեր որեւէ կերպ վնաս են կրել պատերազմի հետեւանքով՝
– ապակիների ջարդւածք
– բնակարանի կամ աշխատավայրի վնասւածք
– աւտօմեքենայի վնասւածք
– մարմնական եւ առողջական վնասւածք
եւ այլ վնասների դէպքում, կապ հաստատել հետեւեալ հեռախօսահամարով՝ 09102293213։



