
Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն առանձին ուղերձներով շնորհաւորել է Զինւած ուժերի գլխաւոր շտաբի, Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի եւ «Բասիջ» կազմակերպութեան վեց բարձրաստիճան հրամանատարներին՝ նրանց նոր պաշտօններում նշանակւելու կապակցութեամբ։
Իր ուղերձում Իսլ. խորհրդարանի նախագահը շեշտել է, որ նոր նշանակումները վկայում են երկրի ղեկավարութեան վստահութեան մասին եւ ընդգծել հրամանատարների երկարամեայ ծառայութիւնը երկրի անվտանգութեան, անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան գործում։
Ղալիբաֆը մասնաւորապէս նշել է, որ վերջին երկու պատերազմների ընթացքում Իրանի զինւած ուժերի եւ Պահապանների կորպուսի գործողութիւնները ցուցադրել են երկրի պաշտպանունակութիւնն ու պատրաստակամութիւնը՝ դիմակայելու առկայ մարտահրաւէրներին։



