
ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին շնորհաւորական ուղերձ է յղել զինւած ուժերի Գլխաւոր շտաբի, Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի եւ «Բասիջ»-ի վեց բարձրաստիճան հրամանատարներին՝ նրանց նկատմամբ Իրանի ղեկավարի ցուցաբերած վստահութեան եւ նոր պաշտօններում նշանակման առթիւ։
Շնորհաւորական ուղերձում Արաղչին նշել է, որ նրանց վերապահւած պատասխանատւութիւնները վկայում են տարիների ծառայութեան, փորձառութեան եւ երկրի անվտանգութեան, անկախութեան ու տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան գործում ունեցած վաստակի մասին։
Նա նորանշանակ հրամանատարներին յաջողութիւն է մաղթել՝ Իրանի անվտանգութեան, արժանապատւութեան եւ հզօրութեան պաշտպանութեան գործում՝ ընդգծելով, որ նրանք պէտք է իրենց ծառայութիւնը շարունակեն՝ օգտւելով տարիների ընթացքում ձեռք բերած փորձից։
Ուղերձը յղւել է Գլխաւոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ալի Աբդօլահիին, Գլխաւոր շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Քիումարս Հէյդարիին, ԻՅՊԿ-ի գլխաւոր հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդիին, ԻՅՊԿ-ի գլխաւոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մոստաֆա Իզադիին, ԻՅՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալի Ազմայիին եւ «Բասիջ»-ի ղեկավար Հոսէյն Թայէբին։



