Հայաստան - ԱրցախՔաղաքական

Աննա Գրիգորեան. Հայ ժողովուրդը յայտնւել է դրսից պարտադրւող 2 հանրաքւէների արանքում

«Մի դէպքում Ալիեւի պարտադրանքով սահմանադրութեան փոփոխութեան հարցն է, միւս դէպքում՝ Ռուսաստանի Դաշնութեան նախագահի կողմից առաջադրւող կամ պարտադրւող ԵԱՏՄ- ԵՄ հանրաքւէի պարտադրանքն է։ Սա իսկապէս խայտառակութիւն է, որ մեր հայ ժողովուրդը իր ապագայի մասին քննարկումները պէտք է կատարի արտաքին պարտադրանքի ֆոնի ներքոյ»,-ասաց Աննա Գրիգորեանը։

Անդրադառնալով Սահմանադրութեան փոփոխութեանը՝ նա ընդգծեց, որ այն առանց վարանելու կարելի է կոչել Ալիեւեան սահմանադրութիւն։

«Քննարկւում էր, որ դեռեւս մարտին պէտք է այն հրապարակւէր, բայց տեսնում ենք, որ մինչեւ այսօր այն հրապարակւած չէ եւ հասկանալի չի, թէ ընդհանրապէս մենք ինչ հանրաքւէի մասին ենք խօսում, եթէ նոյնիսկ տեքստը հրապարակւած չէ, չնայած եղել են խոստումներ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը հաւաքական առումով, ընտրութիւններով մերժել է այդ սահմանադրութեան ընդունումը՝ չտալով քաղաքական մեծամասնութեանը 2/3 մեծամասնութիւն։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ԵՄ հանրաքւէին՝ նա ընդգծեց, որ նախորդ շաբաթւայ վերջին Նիկոլ Փաշինեանը ԵԱՏՄ նիստի ժամանակ, իր գնահատմամբ, բաւականին ռացիոնալ եւ ճիշտ շեշտադրումներով ելոյթ է ունեցել։ Նա նաեւ ընդգծեց, որ իր խօսքում՝ Փաշինեանը ընդգծել է, ԵՄ անդամակցութեան գործընթացի մեկնարկի վերաբերեալ յայտարարութիւնը, թէ նշւած օրէնքի ընդունման փաստն ինքնին չի նշանակում, որ Հայաստանը այսօր ԵՄ անդամ դառնալու հնարաւորութիւն ունի՝ Գրիգորեանն ընդգծեց. «Ես չեմ կարող չհամաձայնել այս հնչեցւած մտքերի հետ։ Սրանք բաւականին ռացիոնալ մտքեր են, բայց հարց է առաջանում, այդ դէպքում ի՞նչ իմաստ ունէր դեկլարատիւ այն օրէնքը, որով յայտարարւում է, որ մենք սկսում ենք ԵՄ անդամակցութեան գործընթացը ընդունել։ Եթէ դա առաջացնում են խնդիրներ, հարցեր եւ չի տալիս լուծումներ, ի՞նչ իմաստ ունէր այդ օրէնքի քննարկումը, երբ հիմա Նիկոլ Փաշինեանը ասում է, որ ԵՄ-ը ալտերնատիւ ուղղակի գոյութիւն չունի»։

Related Articles

Back to top button