Հայաստան - Արցախ
Արա Պօղոսեան. «Ադրբեջանի իւրաքանչիւր յաջողութիւն Հայաստանի համար ստեղծում է մարտահրաւէրներ»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի եւ Չինաստանի խորացող յարաբերութիւններին.
«Ադրբեջանը եւ Չինաստանը շուտով կը դառնան ռազմավարական գործընկերներ, Չինաստանը կաջակցի Ադրբեջանի անդամութեանը Շանհայան համագործակցութեանը, իսկ սա դէպի BRICS տանող պլացդարմ է։
Հայաստանը բաց է թողնում հնարաւորութիւնների բոլոր պատուհանները, իսկ Ադրբեջանը հմտօրէն օգտւում է հնարաւորութիւններից, ձգտելով դառնալ նաեւ տնտեսական եւ քաղաքական իմաստով ուժեղացող Գլոբալ Հարաւի եթէ ո՛չ մասը, ապա դաշնակիցը։
Ադրբեջանի իւրաքանչիւր յաջողութիւն Հայաստանի համար ստեղծում է մարտահրաւէրներ, որոնք ամէն օր աւելի են սաստկանում»,- գրել է նա: