Լիլիթ Գալստեան․ «SOS! Հացադուլ եւ դեղադուլ Նուբարաշէն ՔԿՀ-ում»
Շաբաթավերջին գործընկերներիս հետ այցելեցինք Նուբարաշէն քրէակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ակնյայտօրէն քաղաքական դրդապատճառներով կալանաւորւած ՀՀ քաղաքացիներին։
Սեպտեմբերի 19-ի եւ 20-ի դէպքերով երկամսեայ կալանքի ռեժիմում գտնւող Ա․ Ա.-ին տեսնել չկարողացանք․ պարզւեց վերջինս մեկուսացման մէջ է։ Ըստ մեզ հասած հաւաստի տեղեկութիւնների՝ նրա առողջական վիճակը մեկուսացում է ենթադրում, նաեւ յատուկ բուժման ընթացք պահանջում։
Բնականաբար, քրէակատարողական հիմնարկի պայմաններն անհամատեղելի են տւեալ հիւանդութեան հետ։
ՆԵՐԿԱՅՈՒՄՍ Ա․Ա-ն ՀԱՑԱԴՈՒԼ եւ ԴԵՂԱԴՈՒԼ Է ՅԱՅՏԱՐԱՐԵԼ, ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔԻ ՅԱՆԳԵՑՆԵԼ։
Հաշւի առնելով հանգամանքը, որ Ա․ Ա.-ի հիւանդութիւնն անհամատեղելի է կալանքի հետ, ես եւ պատգամաւոր Արման Ղազարեանը դիմել ենք ՀՀ ԳԼԽԱՒՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏԵԱՆԻՆ, ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍԵԱՆԻՆ, ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏէԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԳԻՇՏԻ ՔԱՐԱՄԵԱՆԻՆ՝ առաջարկելով քննարկման առարկայ դարձնել խափանման միջոցի փոփոխման հարցը։
Դէ, տեսնենք, թէ հերթական անգամ ինչպիսին է իրաւապաշտպան ՀԿ-ների արձագանգը․․․
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր