Գեներալ-լէյտենանտ Սալամի. «Հոկտեմբերի 7-ին սիոնիստական ռեժիմը ամենամեծ պարտութիւնը կրեց»
«ԱԼԻՔ» – Իսլամական յեղափոխութեան Պահակազօրի կորպուսի (ԻՅՊԿ)-ի գլխաւոր հրամանատար գեներալ-լէյտենանտ Սալամին նշելով, որ սիոնիստական ռեժիմի ամենամեծ պարտութիւնը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին,- յայտնել է, որ «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողութեան մեկնարկով փլուզւեցին սիոնիստական ռեժիմի բոլոր պատկերացումները՝ անվտանգութեան ապարատի ստւերում ամէն ինչ վերահսկելու մասին:
«Parstoday»-ի համաձայն՝ գեներալ Սալամին ասել է, որ սիոնիստները ենթադրում էին, որ ունեն անվտանգութեան բարդ կառոյց, որը վերահսկում է ամէն ինչ, եւ իւրաքանչիւր շարժում նրանց աչքից չի վրիպում, բայց հոկտեմբերի 7-ին այս բոլոր ենթադրութիւնները փլուզւեցին։
Յայտարարելով, որ օկուպացւած Պաղեստինը ոչ արդարացի կերպով կոչւում է Իսրայէլ, ԻՅՊԿ-ի գլխաւոր հրամանատարը հաւաստիացրել է, որ այդ տարածքում հիմնականում ներգաղթեալներ են, եւ չկայ իսրայէլական ինքնութիւն:
Գեներալ Սալամին ընդգծելով, որ սիոնիստական ռեժիմը որքան էլ ռմբակոծի, Գազայի երեխաները չեն յանձնւելու, ասել է. «Գազայի երեխաներն ասում են, որ այստեղ մեր հողն ու ինքնութիւնն է, եւ մեր մօտեցումը տարբերւում է այն մարդկանցից, ովքեր եկել են այս երկիր հարստութիւն դիզելու համար»: