Հայաստան - Արցախ

Ռուբէն Մելքոնեան. «Հաւանական է, որ Ալիեւը փորձի ուժով վերցնել միջանցքը, ռուսական զօրքը 1-2 օր «ուշանայ», Մոսկւան գայ փրկչի դերով»

Հաւանական է, որ Ալիեւը փորձի ուժով վերցնել միջանցքը, ռուսական զօրքը 1-2 օր «ուշանայ», Մոսկւան գայ փրկչի դերով։

«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանը. «Ակնյայտ է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի խօսոյթները եւ շահերը միջանցքի մասով համընկնում են։ Ռուսաստանն էլ չի ասում, որ դէմ է միջանցքին, աւելին, ասում է, թող լինի, մենք կը վերահսկենք։

Չի կարող Ռուսաստանի համար Հայաստանի վէրքն այնքան ցաւել, որքան իր վէրքը։ Հետեւաբար, Ռուսաստանը պէտք է անտարբեր լինի՝ Սիւնիքով կանցնի ճանապարհը, թէ Վայոց Ձորի։ Ինքը մտածում է մեծապետական դիրքերից, միայն թէ վերահսկի»,- նշել է Մելքոնեանը։

Նրա խօսքով, պէտք չէր իրավիճակը դրան հասցնել։ Նոյն ախորժակը Բաքուն ունեցել է ԽՍՀՄ ժամանակ, սակայն Հայաստանի այն ժամանակւայ իշխանութիւնները կարողացել են համոզել Մոսկւային։ Հիմա էլ բանակցողին փոխելու պարագայում դեռ հնարաւորութիւններ կան։

Ռուբէն Մելքոնեանի բնորոշմամբ, այն, ինչ չի կարողացել Նապոլէոնը, չի կարող նաեւ Փաշինեանը, պարտւածը չի նստում բանակցային սեղանի շուրջ։

Tert.am

Related Articles

Back to top button