ՅԱՂԹԱՆԱԿ՝ ՅԱՆՈՒՆ ՀԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ. ՎՃՌԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՒԱԾ Է
«Սրբազան պայքար»-ի բազմահազարանոց հաւաքը՝ մարզահամերգային համալիրում
«ԱԼԻՔ» – Երէկ՝ սեպտեմբերի 22-ին, Երեւանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Սրբազան պայքար» շարժման բազմահազարանոց հաւաքը, որի նպատակը վճռական պայքարի սկիզբը յայտարարելն էր:
Մեծ հաւաքը մեկնարկել է Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների պետական օրհներգներով:
Հաւաքի ընթացքում ելոյթով հանդէս են եկել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագարտ արք. Գալստանեանը, ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը, 44-օրեայ պատերազմի հերոս Մխիթար Գալէյեանի մայրը՝ Աստղիկ Գալէյեանը, Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարեանը եւ արցախցի Արեգա Յովսէփեանը:
Հաւաքի ընթացքում ցուցադրւել են ֆիլմ՝ «Սրբազան պայքար» շարժման նախորդ ամիսներին կազմակերպած գործողութիւններից, եւ տեսանիւթ՝ Նիկոլ Փաշինեանի ստերի եւ չկատարած խոստումների մասին:
Հաւաքի աւարտին Բագրատ Սրբազանը յայտարարել է, որ պայքարի ակտիւ շրջանը վերսկսւելու է հոկտեմբերի 2-ին՝ Երեւանի Հանրապետութեան հրապարակում:
Հաւաքից յետոյ Բագրատ Սրբազանն աջակիցների հետ երթով շարժւել է դէպի Ծիծեռնակաբերդ` յարգելու անմեղ զոհերի յիշատակը։