ԹեհրանՀամայնք

Հանրապետական մաղթանք թեմիս բոլոր եկեղեցիներում

Կիրակի՝ սեպտեմբերի 22-ի առաւօտեան, թեմիս բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ ՀՀ պետական դրօշի օրհնութիւն՝ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 33-րդ ամեակի առիթով:

Ս. Պատարագի ընթացքում աղօթք բարձրացւեց՝ Տիրոջից հայցելով օրհնութիւն ու փրկութիւն, օրհնւեց Եռագոյն դրօշը եւ հնչեց «Մեր Հայրենիք» օրհներգը: Նշւեց, որ Հանրապետական մաղթանքը Հանրապետութեան խաղաղութեան, բարօրութեան, բարգաւաճման եւ զօրութեան համար է եւ մենք այդ յոյսով եւ հաւատքով աղօթում ենք մեր հայրենիքի անսասանութեան համար։

Արարողութեանը, եկեղեցիներում ներկայ էին՝ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը, Թեմական խորհրդի ներկայացուցիչները, ազգային-հասարակական գործիչները եւ հայրենակիցներ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Related Articles

Back to top button