Հայ Դատ
Դիարբեքրի փաստաբանների ասոցիացիան կոչ է արել չժխտել 1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնը

«ԱԼԻՔ» – «Մենք յարգանքով ենք յիշում 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան ժամանակ զոհ գնացածների յիշատակը»։ Այս մասին ըստ News.am-ի՝ ասւած է Դիարբեքրի փաստաբանների ասոցիացիայի յայտարարութեան մէջ։
«Մենք հաւատում ենք, որ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնները կարող են յաղթահարւել դրանց դէմ առերեսւելով եւ պատասխանատւութեան ենթարկելով, այլ ոչ թէ դրանք ժխտելով։ Մենք յարգում ենք Ցեղասպանութեան ժամանակ զոհւածների յիշատակը եւ կոչ ենք անում անցեալի հետ առերեսւելու եւ ճշմարտութիւնը բացայայտելու գործընթաց սկսել՝ ապագայի համար, որտեղ գերակշռում են խաղաղութիւնն ու մարդու իրաւունքները»,- ասւում է յայտարարութեան մէջ։