Հայ ԴատՄիջազգայինՔաղաքական
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարութեանը կոչ են արել ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը

«ԱԼԻՔ» – Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարութեանը կոչ են արել ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Տեղեկացնում է ANC UK պարբերականը։
Ապրիլի 22-ին բոլոր քաղաքական կուսակցութիւնների եւ խորհրդարանի երկու պալատների պատգամաւորները հաւաքւել էին Լոնդոնի Կենոտաֆի մօտ՝ յարգանքի տուրք մատուցելու եւ յարգելու Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցը եւ կոչ անելով Միացեալ Թագաւորութեան կառավարութեանը ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: