ՄիջազգայինՔաղաքական

Օգոստոսի 15-ի Թրամփ-Պուտին հանդիպմանը Զելենսկու մասնակցութիւնը չի նախատեսւում

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Ալիասկայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հետ եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարի համար, սակայն այս պահին ընթանում է միայն նրա անձնական հանդիպման նախապատրաստումը Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնել է Reuters գործակալութիւնը՝ յղում անելով Սպիտակ տան աղբիւրին։

Վարչակազմում իր աղբիւրի նոյն վարկածը աւելի վաղ յայտնել էր Washington Post թերթը։

Ուրբաթ օրը, երբ Թրամփը յայտարարեց օգոստոսի 15-ին Ալիասկայում Պուտինի հետ հանդիպելու ծրագրերի մասին, մի քանի ամերիկեան լրատւամիջոցների, մասնաւորապէս CBS հեռուստաալիքի զրուցակիցները յայտնել էին, որ չի բացառւում դրան Վլադիմիր Զելենսկու մասնակցութեան տարբերակը։

Պուտինը, անցած շաբաթ մեկնաբանելով նման հնարաւորութիւնը, հասկացրել է, որ Ուկրաինայի նախագահի հետ իր անձնական հանդիպման համար այժմ «պայմաններ» չկան, յիշեցնում է Reuters -ը։

Related Articles

Back to top button