Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասաւորներին

Փետրւարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց գնդերէց քահանայ հայրերին, որոնց ծառայութիւնը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցւել է փետրւարի 1-ից։ Տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատւական համակարգից։

Նորին Սրբութիւնն իր գնահատանքն ու հայրական օրհնութիւնը բերեց հոգեւոր հայրերին՝ գոհունակութեամբ անդրադառնալով նրանց նւիրեալ ծառայութեանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգեւոր-բարոյական առողջ մթնոլորտի ձեւաւորման, զինւորականների հաւատքի, առ հայրենին սիրոյ եւ մարտական ոգու զօրացման։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց նաեւ հոգեւոր սպասաւորների նոր նշանակումներ՝ յորդորելով քահանայ հայրերին նոյն նւիրումով եւ յանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելութիւնը ծառայութեան նոր վայրերում։

Yerkir.am

Related Articles

Back to top button