ՄիջազգայինՔաղաքական

Գերմանիայի ԱԳՆ. «Կոչ ենք անում Չինաստանին՝ օգտագործել իր ազդեցութիւնը՝ Մոսկւային բանակցային սեղանի շուրջ բերելու համար»

«ԱԼԻՔ» – Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Չինաստանին օգտագործել իր ազդեցութիւնը՝ Մոսկւային բանակցային սեղանի շուրջ բերելու համար։ Հաղորդում է News.am-ը:

«Ոչ մի այլ երկիր այնքան մեծ ազդեցութիւն չունի Ռուսաստանի վրայ, որքան Չինաստանը, եւ կարող է այդքան արդիւնաւէտ օգտագործել իր կշիռը՝ ապահովելու համար, որ Ռուսաստանը վերջապէս պատրաստ լինի լուրջ բանակցութիւնների, որոնք կը յարգեն Ուկրաինայի ինքնիշխանութիւնը։

Մենք հետաքրքրւած ենք, որ Չինաստանը նպաստի Ուկրաինայում արդար եւ երկարատեւ խաղաղութեան հասնելուն»,- Բեռլինում Չինաստան մեկնելուց առաջ ասել է Եօհան Վադեֆուլը։

Related Articles

Back to top button