ՄիջազգայինՔաղաքական
Պուտինը Պաղեստինի նախագահին հրաւիրել է մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին հրաւիրել է մասնակցել Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին յայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը։
«Մենք ստացել ենք ՌԴ նախագահ Պուտինի հրաւէրը, նա Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին հրաւիրել է BRICS-ի գագաթնաժողովին։ Մահմուդ Աբբասն ընդունել է հրաւէրը, կը տեսնենք՝ նա, թէ վարչապետը կը մասնակցեն գագաթնաժողովին։ Ամենակարեւորն այն է, որ մենք կը մասնակցենք»,- ասել է դեսպանը։