ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլի եւ Ադրբեջանի համագործակցութիւնը շարունակում է զարգանալ, այդ թւում՝ պաշտպանական արդիւնաբերութեան ոլորտում

«ԱԼԻՔ» – Իսրայէլի եւ Ադրբեջանի համագործակցութիւնը շարունակում է զարգանալ, այդ թւում՝ պաշտպանական արդիւնաբերութեան ոլորտում։ Այս մասին ըստ Yerevan.Today-ի` Ադրբեջանում Իսրայէլի դեսպան Ջորջ Դիկը գրել է X հարթակի իր օգտահաշւում։

«AS Holdings-ը եւ նրա դուստր ձեռնարկութիւնը՝ Ari Arms միջազգային ընկերութիւնը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշերին համապատասխան թեթեւ սպառազինութեան արտադրութեան եւ մշակման մէջ, այսօր ստորագրել են փոխըմբռնման ռազմավարական յուշագիր Ադրբեջանի պաշտպանական արդիւնաբերութեան նախարարութեանը կից պետական սեփականութիւն հանդիսացող Azersilah ընկերութեան հետ:

Այս արժէքաւոր գործընկերութիւնն աւելի է մերձեցնում երկրներին՝ նպաստելով համատեղ զարգացմանը եւ համատեղ ջանքերին՝ ամրապնդելու անկախութիւնն ու ազգային անվտանգութիւնը»,- գրել է Իսրայէլի դեսպանը։

Նշենք, որ փաստաթուղթը ստորագրւել է Բաքւում ընթացող միջազգային պաշտպանական ADEX ցուցահանդէսի շրջանակներում։

Related Articles

Back to top button