Հայաստան - ԱրցախՔաղաքական

Միքայէլ Սրբազան. «Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անսասան մնայ՝ դէն նետելով Տիրոջ այգու չորացած տունկերը»

«ԱԼԻՔ» – «Յոյս ունէի, որ իմ նախկին եղբայրների մօտ ամօթն ու պատկառանքը պարզապէս ննջել են կամ ժամկէտային արձակուրդ են գնացել, սակայն պարզւեց, որ անյոյս մահացել են՝ տեղի տալով Հանրապետութեան գլխաւոր անամօթի հակաեկեղեցական քաղաքականութեան աննախադէպ ծաւալման»։ Այս մասին գրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը՝ շարունակելով.

«Սակայն ամօթի ու պատկառանքի մահն անգամ պատճառ չէր, որ իջնէին այնքան, որ կանգնէին կարգալոյծ (ընդ որում՝ կրկնակի) աբեղայի կողքին եւ կատարէին վերջինիս ցուցումներն ու հրահանգները: Ցաւալի էր տեսնել այդ խայտառակութիւնը, ինչը չի եղել անգամ 1915 եւ 1937 ճակատագրական տարիներին:

Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անյողդողդ եւ անսասան մնայ՝ կտրելով եւ դէն նետելով Տիրոջ այգու չորացած տունկերը, քանզի «ընդե՞ր երկիրս խափանեն»:

Մեր հիացմունքն ենք յայտնում Մայր Աթոռի օրինապահ միաբանութեանը՝ եպիսկոպոսներին եւ վարդապետներին, քահանայից դասին, սարկաւագաց եւ մեր հաւատաւոր եւ հաւատարիմ ժողովրդին:

Մնացէք ամուր եւ զօրավիգ եղէք ձեր Մայր եկեղեցուն եւ նրա օծեալ Հայրապետին:

Խաւարը կանցնի, լոյսը կրկին կը յաղթի:

Յ. Գ. – Ես «Իզմիրլեան» բժշկական կենտրոնում եմ. հետազօտութիւններից յետոյ առաջիկայ շաբաթ վիրահատւելու եմ: Աղօթեցէք ինձ համար, բայց առաւել մեր հայրենիքի եւ եկեղեցու համար»։

Related Articles

Back to top button