ՄիջազգայինՔաղաքական

Զուրաբիշւիլին չի ընդունում ընտրութիւնների արդիւնքները եւ կոչ է արել վաղը երեկոյեան բողոքի ակցիա սկսել խորհրդարանի մօտ

«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրութիւններն ամբողջութեամբ կեղծւել են՝ օգտագործելով բոլոր հնարաւոր միջոցները: Այս մասին ըստ Tert.am-ի՝  յայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշւիլին:

«Մենք ականատես եղանք մի արտասովոր երեւոյթի, դա տոտալ կեղծիք էր, ձեր ձայների տոտալ հափշտակում»,- նշել է նա։

Զուրաբիշւիլին կոչ է արել բնակչութեանը այսօր՝ երեկոյեան բողոքի ցոյց անցկացնել Թբիլիսիում՝ խորհրդարանի շէնքի մօտ։

Յիշեցնենք, որ ըստ Վրաստանի ԿԸՅ հրապարակած նախնական պաշտօնական արդիւնքների, Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցութիւնը քւէաթերթիկների 100%-ի մշակման արդիւնքներով խորհրդարանական ընտրութիւններում յաղթանակ է տարել:

Հոկտեմբերի 26-ին Վրաստանի քաղաքացիներն ընտրել են խորհրդարանի 150 պատգամաւորի։ Մանդատները կը բաշխւեն այն կուսակցութիւնների միջեւ, որոնք կը հաւաքեն փաստացի ձայների առնւազն 5%-ը։

«Վրացական երազանքի» օգտին («Վրացական երազանք», «Ժողովրդի իշխանութիւն»), քւէարկել է ընտրողների 53.92%-ը։

Մնացած ձայները բաշխւել են հետեւեալ կերպ.

«Փոփոխութիւնների կոալիցիա»՝ («Ախլի»-ի, «Գիրչի-առաւել ազատութեան» եւ «Դրոա» ) -11.04 %,

«Միասնութիւն՝ ազգային շարժում» («Միացեալ ազգային շարժում», «Ագմաշէնեբելի ռազմավարութիւն», «Եւրոպական Վրաստան»)՝ – 10.16%,

«Ուժեղ Վրաստան» միաւորում («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատութեան հրապարակ», «Քաղաքացիներ») -8,81 %,

«Վրաստանի համար» – 7.77 %։

Related Articles

Back to top button