Նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում կը կայացնի ԼՂ-ում ստեղծւած իրավիճակի հետ կապւած հայցերի վերաբերեալ
«ԱԼԻՔ» – Նոյեմբերի 12-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը որոշում կը կայացնի Լեռնային Ղարաբաղում ստեղծւած իրավիճակի հետ կապւած հայցերի վերաբերեալ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի նախնական առարկութիւնների մասով։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնել է դատարանի մամուլի ծառայութիւնը։
«ՄԱԿ–ի միջազգային դատարանը 2024 թւականի նոյեմբերի 12-ին Հաագայի ժամանակով ժամը 15:00-ին որոշում կը կայացնի Ադրբեջանի դէմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերեալ Ադրբեջանի առաջ քաշած նախնական առարկութիւնների մասով։ Նոյն օրը դատարանը Ադրբեջանի կողմից Հայաստանի դէմ ներկայացրած հակընդդէմ հայցի շրջանակում որոշում կը կայացնի Հայաստանի առարկութիւնների վերաբերեալ»,- ասւած է դատարանի յայտարարութեան մէջ։
2021 թւականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը գործ է յարուցել Ադրբեջանի դէմ՝ Ռասայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնւենցիայի ենթադրեալ խախտման համար։
2023 թւականի ապրիլի 21-ին Ադրբեջանը նախնական առարկութիւններ է ներկայացրել դատարանի իրաւասութեան դէմ եւ, Դատարանի կանոնակարգի համաձայն, վարոյթը կասեցւել է՝ մինչեւ այս առարկութիւնների վերաբերեալ Դատարանի որոշումը։