Հայաստան - Արցախ
Օկուպացւած Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին քանդելուց յետոյ Ադրբեջանը մզկիթ է կառուցում
«ԱԼԻՔ» – Օկուպացւած Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին քանդելուց յետոյ Ադրբեջանը մզկիթ է կառուցում։
Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ յայտնում է Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան Պետական խորհուրդը։
«Բերձորի Սուրբ Համաբարձում եկեղեցին հիմնայատակ քանդելուց յետոյ, նրա տեղը Ադրբեջանի իշխանութիւնները կառուցում են մզկիթ։
Պետական խորհուրդը դեռեւս 2022 թւականի սեպտեմբեր ամսում է յայտնել Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու ադրբեջանական վարչախմբի մտադրութեան մասին»,- ասւած է յայտարարութեան մէջ։