Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռուբէն Մելիքեան. «Հաւատաւոր հօտը Քննչական վարչութեան տղէ՞րքն էին»

«ԱԼԻՔ» – Կաթողիկոսի ու եկեղեցու վրայ իշխանութիւնների յարձակման համատեքսում իրաւապաշտպան, փաստաբան Ռուբէն Մելիքեանը յիշեցրել է Հայաստանի վարչապետի պաշտօնը զբաղեցնող Նիկոլ Փաշինեանի աւելի վաղ արւած այն յայտարարութիւնը, ըստ որի՝ եթէ «Կաթողիկոսն ինքնակամ չհեռանայ, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հաւատաւոր հօտը նրան կը հեռացնի՝ քրիստոնէաբար»։

«Ի՞նչ եղաւ, հաւատաւոր հօտը, որով պիտի գնայիր, ի՞նչ եղաւ։ Կարո՞ղ է հաւատաւոր հօտ ասւածը Քննչական կոմիտէի Երեւանի քննչական վարչութեան ծանր յանցագործութիւնների բաժնի տղէրքն էին, որոնց ուղարկելու ես Վեհարանն ամօթաբար խուզարկելու ու Վեհափառ Հայրապետին ձերբակալելու»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է Ռուբէն Մելիքեանը։

Նրա կարծիքով՝ իշխանութիւնը տեսել է, որ «հաւատաւոր հօտի» տարբերակը չի գործի, քանի որ եկեղեցին բարձր հեղինակութիւն ունի, դրա համար որոշել է այս զզւելի ռեպրեսիայի ճանապարհով գնալ, Կաթողիկոս ձերբակալել, Կաթողիկոս գերեվարել, քննիչներին ծանրագոյն մեղքի տակ մտցնել։

«Մի պահ պատկերացրէք, որ եկեղեցի չկայ, ի՞նչ է մնում հայութիւնից։ Մեր ինքնութիւնն այդտեղ է»,- նշել է նա։

Related Articles

Back to top button