Հայաստան - Արցախ

Գագիկ Համբարեան. «Ալիեւը նոր նախապայմաններով է հանդէս գալիս «խաղաղութեան պայմանագիրը» ստորագրելու համար»

«ԱԼԻՔ» Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իլհամ Ալիեւի՝ ադրբեջանցի այսպէս կոչւած փախստականների «արեւմտեան ադրբեջան» վերադառնալու իրաւունքի մասին ներկայացրած պահանջին.

«Ալիեւը ադրբեջանցիներով է լցնելու Հայաստանը.

Ինչպէս եւ սպասւում էր, Ալիեւը նոր նախապայմաններով է հանդէս գալիս, այսպէս կոչւած «խաղաղութեան պայմանագիրը» ստորագրելու համար…

Վերադարձի իրաւունքը պէտք է ապահովւի փոխադարձաբար, այդ թւում՝ «արեւմտեան ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. այս մասին, ինչպէս հաղորդում է ԱՊԱ-ն, յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ի պատասխան Կանադայի դեսպանի՝ վերադարձի իրաւունքի վերաբերեալ մեկնաբանութեանը…

Ալիեւը պնդել է, թէ իբր անցած դարում «բնիկ ադրբեջանական բնակչութիւնը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թւականին, ենթարկւել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, եւ նրա նիւթական եւ մշակութային ժառանգութիւնն ամբողջութեամբ ոչնչացւել է»…

Ալիեւը շատ լաւ գիտի, որ Ադրբեջանը լքած 500 հազարից աւել հայերը եւ նրանց սերունդները երբեք չեն վերադառնայ Ադրբեջան, բայց իր հովանաւորութեամբ եւ Նիկոլի պաշտպանութեան տակ գտնւելով 168 հազար ազերիները եւ նրանց սերունդները անպայման կը վերադառնան Հայաստան եւ կիրականացնեն «Հայաստանը դա արեւմտեան ադրբեջան է» ծրագիրը՝ փոխելով Հայաստանի ժողովրդագրական պատկերը… Ադրբեջանցիների Հայաստան լցւելուց յետոյ, ընդամէնը 20 տարի յետոյ, հաշւի առնելով ազերիների բազմանալը եւ հայերի որոշ մասին չպայքարող եւ հայրենիք չսիրելու հանգամանքը, հայերը Հայաստանում դառնալու են փոքրամասնութիւն…

Յատկապէս Ալիեւին առաջանային հետաքրքրում է Հայաստանի արեւելքը եւ հարաւը ադրբեջանցիներով լցնելու պահը…»,- գրել է նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button