Հայաստան - Արցախ

Գարիկ Քեռեան. «Հայաստան շատ արագ եւ բարեյաջող կը վերադառնան մօտաւոր հաշւարկներով 300-320 հազար ադրբեջանցիներ»

«ԱԼԻՔ» Քաքաքագէտ Գարիկ Քեռեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ ահազանգելով Բաքւի բռնապետի առաջ քաշած նոր պահանջների մասին.

«Ադրբեջանի միանձնեայ ղեկավար Իլհամ Ալիեւի քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ եւ ընդհանրապէս բոլոր ուղղութիւններով եւ ոլորտներում վերլուծելն ու կանխատեսումներ անելը այդքան էլ դժւար չէ, որովհետեւ նա մեծամասամբ յստակ եւ առանց վարանումների, բացայայտ ասում է այն ինչ ինքը մտադիր է անել եւ նոյնքան յստակ ձեւակերպում է իր պահանջներն ու պարտադրանքները:

Մնում է միայն ոչ թէ արհամարել եւ հերոսանալ այլ սթափ գնահատել դրանց հնարաւոր հետեւանքները: Դա երեւաց ղարաբաղեան հակամարտութեան այն ժամանակաընթացքում, երբ նա վերցրեց իշխանութեան ղեկը իր երկրում: Ինչու եմ այս մասին գրում հիմա, երբ հայկական քաղաքական օրակարգում սահմանների հարցի կողքին անսպասելիօրէն բուսնեց եւրոսիրողների հանրաքւէի առաջարկը եւ դարձաւ «թիւ 1» խնդիրը բազմաչարչար հայոց երկրում:

Ալիեւը հմտօրէն օգտւում է ցանկացած քաղաքական իրադրութիւնից եւ շատ արագ եւ նպատակասլաց քայլերով հասնում է յաջողութիւնների: Օրինակ ՀՀ իշխանութիւնների սէրը առ Արեւմուտք շատ նպաստաւոր է Արեւմուտքի հետ պատերազմի եւ դիմակայութեան մէջ գտնւող ՌԴ -ի հետ «բարեկամական» հարթութեան վրայ համագործակցութեան զարգացման համար:

Այժմ նա բացայայտօրէն պահանջում է, որ փախստականների վերադարձը լինի բոլորի համար հաւասար: Արեւմտեան դեմոկրատները եւս դրա կողմնակիցն են: Առաջին հայեացքից թւում է, թէ շատ լաւ է, յատկապէս արցախահայութեան վերադարձի պահանջի իրականացման հետ կապւած: Սակայն այս հումանիստական եւ արդարացի նախաձեռնութիւնը կարող է դառնալ հայկական պետականութեանը տրւող վերջին մահաբէր հարւածը:

Պարզ է, որ Արցախ կը վերադառնան կամ չեն վերադառնայ մի քանի հազար մարդ, Ադրբեջանի բնակավայրերից 80-ականն թթ. բռնի տեղահանւած հայեր վերադարձողների մէջ ընդհանրապէս չեն լինի, իսկ «արեւմտեան ադրբեջան», այսինքն Հայաստան շատ արագ եւ բարեյաջող կը վերադառնան մօտաւոր հաշւարկներով 300-320 հազար մարդ: Եւ դա ամենայն հաւանականութեամբ ներկայ չպարզաբանւած խաղաղութեան պայմանագրի յօդւածներից մէկը կարող է լինել:

Բրիւսէլից եւ Վաշինգտոնից 24-ժամեայ ռեժիմով ողջունում են սպասւող պայմանագիրը, Մոսկւայից լուռ են, ինչ են մտածում, դժւար է ասել: Գուցէ եւ արեւմտեան հումանիստներին այդքան էլ չի մտահոգում այս փոքրիկ երկրի ժողովրդագրական իրավիճակը: Կարեւորը ռուսների ոտքը տարածաշրջանից կտրելն է»,- գրել է նա:

Related Articles

Back to top button