Շարմազանով. «2018-ի Դուշանբէի վերելակից սկսած Նիկոլը սկսեց առանձին հակահայկական ու հակաղարաբաղեան խաղ խաղալ Ալիեւի կանոններով»
Էդւարդ Շարմազանովը գրում է.
«Ակնյայտ է, որ Արցախը հայաթափւել է Փաշինեանի գիտութեամբ ու լուռ համաձայնութեամբ։
Երբ մենք ասում էինք Ալիեւ-Փաշինեան տանդեմը համաձայնեցւած է գործում, ոմանք թերահաւատ էին։
Բայց փաստ է, որ 2018-ի Դուշանբէի վերելակից սկսած Նիկոլը սկսեց առանձին հակահայկական ու հակաղարաբաղեան խաղ խաղալ Ալիեւի կանոններով։
Սկզբում նա խնդրեց չկրակել, որ ազատւի նախկինների խորհրդարանից։
Յետոյ ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, որը կանաչ լոյս վառեց ադրբեջանական ագրեսիայի համար։
Յետոյ մերժեց միջնորդների առաջարկներն ու ուլտիմատում ներկայացրեց նրանց։
Երկուսով պայմանաւորւած բերեցին պատերազմ։
Պատերազմի ընթացքում Փաշինեանն առնւազն երկու անգամ մերժեց ՌԴ պատերազմը դադարեցնելու առաջարկը, ըստ որի Շուշին ու Արցախի Հանրապետութեան մեծ մասը մնում էին հայկական վերահսկողութեան տակ։
Փաշինեանի լուռ համաձայնութեամբ Գորիս-Կապան ճանապարհը, Սեւ լճի 30 տոկոսն ու մեր հայրենիքի 41 քառ. կմ. յանձնւեց թշնամուն։
Նրա եւ Ալիեւի համաձայնութեամբ 2022-ի օգոստոսի վերջին հայաթափւեց Լաչինի շրջանը։
Այնուհետեւ Փաշինեան-Ալիեւ զոյգը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրագայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Սրան յաջորդեց Արցախի շրջափակումը, որն ակնյայտ երեւում էր համաձայնեցւած էր կամ առնւազն անակնկալ չէր Նիկոլի համար։
Ամիսներ շարունակ Փաշինեանը ոչ միայն մատը մատին չտւեց, այլ Ալիեւի հետ համաձայնութեան գալով պատրաստում էր Արցախի ադրբեջանացումը։
Ու սրա մասին տեղեակ էին բոլորը։
ՌԴ-ն գոռում էր, որ Նիկոլը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, նոյնն ասում էր՝ Բորէլը։
Ալիեւ-Փաշինեան համագործակցութեան կուլմինացիան եղաւ 2023-ի սեպտեմբերին, երբ Արցախի վրայ յարձակման ժամանակ Նիկոլն ասեց, որ չի ներքաշւելու պատերազմի մէջ, իսկ մի քանի օր անց էլ ասեց Արցախում էթնիկ զտման դէպքեր չկան։
ՄԱԿ ԱԽ նիստին Նիկոլի այս ադրբեջանահաճոյ միտքը մէջբերեց Բայրամովը:
Նոյն Բայրամովն ասօր ասել է, որ Հայաստանը տեղեկացւած է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին»։
Ու Նիկոլի տեղեակ լինելու ու ոչինչ չանելու մասին գիտէին եւ Մոսկւայում,եւ Բրիւսէլում, եւ Վաշինգտոնում։
Բոլորը գիտէին, որ Նիկոլի ձեռքով ու գիտութեամբ է հայաթափւել Արցախը։
Պատահական չէր ՌԴ նախագահ Պուտինի ակնարկը, որ «Երեւանում Բաքւի բանտերում յայտնւած Ղարաբաղի նախկին ղեկավարներին չեն ուզում տեսնել»։
Չեն ուզում տեսնել, որովհետեւ իրենք են յանձնել Արցախի ղեկավարներին Ալիեւին ու հայաթափել Արցախը։
Սա է իրականութիւնը։
Արցախ յանձնող ու հայաթափողը, յանձնելու է նաեւ Հայաստանը, եթէ մնաց…»։
168.am