Վահէ Յովհաննիսեան. «Փաշինեանի ոտքերի տակից հողը գնում է, տանիքը Թուրքիան է»
![](/wp-content/uploads/2025/02/692-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – «Փաշինեանի ոտքերի տակից հողը գնում է, տանիքը Թուրքիան է»: Այս մասին «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային» նախագծեր խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը:
«Հայ հասարակութիւնը սկսել է վիրաւորւել, դա շատ կարեւոր բան է։ Երբ ժողովուրդները սկսում են վիրաւորւել, ներկայացնում են փոփոխութիւնների մեծ յայտ։ Մի կողմ է դրւում քաղաքական ճարտարապետութիւնը։
Խօսում ենք հասարակութեան խորքում կատարւող պրոցեսների մասին։ Ուշացած, բայց անխուսափելի փուլ ենք մտել, երբ հայ ժողովուրդը սկսեց վիրաւորւել իր իշխանութիւնից։ 2020-ին, 21-ին, 22-ին պէտք է լինէր, ուշացած է։ Հասարակութեան փոփոխութիւնների յայտը վերցնելու են նոր ուժեր, նոր միաւորներ, առողջ միաւորներ։ Փաշինեանը հասկանում է, որ հողը ոտքերի տակից գնում է, ընտրութիւններով վերարտադրւելու հնարաւորութիւն չունի»,- նշել է Յովհաննիսեանը։