ՄիջազգայինՔաղաքական

Լիբանանի հարաւում սիոնիստների յարձակման հետեւանքով լրատւամիջոցների երեք աշխատակիցներ են զոհւել

«ԱԼԻՔ» – Լիբանանի հարաւային Հասբայայի շրջանի հիւրատներում բնակւող երեք լրագրող է զոհւել ուրբաթ գիշեր Սիոնիստական ռեժիմի օդային յարձակման հետևանքով:

Զոհւել են Al-Mayadeen հեռուստաալիքի օպերատոր Ղասան Նաջարը եւ ինժեներ Մուհամմեդ Ռեզան, ինչպէս նաեւ Al-Manar հեռուստաալիքի օպերատոր Վասամ Ղասեմը:

Ըստ Reuters-ի՝ ուրբաթը եղել է լրատւամիջոցների աշխատակիցների շրջանում ամենաշատ զոհեր ունեցող օրը՝ սիոնիստների ագրեսիայի մեկնարկից ի վեր:

Սիոնիստական ռեժիմը դեռեւս չի մեկնաբանել միջադէպը, սակայն, ինչպէս միշտ, փորձում է հերքել լրագրողներին միտումնաւոր թիրախաւորումը:

Al-Mayadeen հեռուստաալիքը սակայն հանդէս է եկել յայտարարութեամբ՝ յիշեցնելով, որ Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր, Սիոնիստական ռեժիմի ԶՈՒ-ն պարբերաբար եւ նպատակային թիրախաւորում է տարբեր լրատւամիջոցների ներկայացուցիչներին, որոնք կատարում են իրենց մասնագիտական աշխատանքը:

Related Articles

Back to top button