Օրերս Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրնաի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը առ ի քաջալերանք նոր սերնդի գիտական ոլորտում նւաճումների, ներկայ է գտնւել գերլիսանսը աւարտած ուսանող Սերժ Եղիազարեանի աւարտաճառի պաշտպանութեան նիստին եւ գնահատել նրան: Աւարտաճառի պաշտպանութեան նիստին ներկայ էր համալսարանի դասախօս պրոֆ. Գէորգ Կարապետեանը:
Սերժ Եղիազարեանը ուսանել է «Ամիրքաբիր» ճարտարագիտական պետական համալսարանի Էլեկտրականութեան, էլեկտրնիկայի եւ էներգիայի ճուղում:
Այս մասին տեղեկացել ենք պատգամաւորի գրասենեակից: