ԻրանՔաղաքական

«Նոբէլեան մրցանակը վաղուց կորցրել է իր արժանահաւատութիւնը»

Արաղչին արձագանքել է խաղաղութեան Նոբէլեան մրցանակակրի յայտարարութիւններին՝ քննադատելով «սիոնիստ յանցագործների գովքը»

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլ. Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին արձագանքել է խաղաղութեան Նոբէլեան մրցանակի այս տարւայ դափնեկրի կողմից սիոնիստական ռեժիմի յանցագործների գովասանքին՝ ընդգծելով, որ Նոբէլեան մրցանակը վաղուց կորցրել է իր երբեմնի վարկը։

Արաղչին «X» սոցիալական ցանցի իր պաշտօնական էջում գրել է․

«Աշխարհի բազմաթիւ ժողովուրդների համար Նոբէլեան մրցանակը վաղուց կորցրել է այն յարգանքն ու վարկը, որը պէտք է ունենար։ Պատճառն այն է, որ այս մրցանակը տարիներ շարունակ օգտագործւել է որպէս գործիք՝ յարձակում գործելու արեւմտեան արեւելում չունեցող այն կառավարութիւնների դէմ, որոնք համարւել են Արեւմուտքի շահերի «թշնամի»»:

Նախարարը նշել է, որ այս տարւայ՝ իբր «խաղաղութեան» մրցանակը շնորհւել է այն անձին, ով իրականում խրախուսում է պատերազմը սեփական երկրի դէմ եւ միաժամանակ գովաբանում է Պաղեստինում ցեղասպանութիւն ու պատերազմական յանցագործութիւններ իրականացնողներին։

ԱԳ նախարարի խօսքով՝ այս ամէնը աւելի քան երբեւէ ապացուցում է, որ Նոբէլեան մրցանակը վերածւել է քաղաքական գործիքի։

Յիշեցնենք, որ այս տարւայ խաղաղութեան Նոբէլակիր Մարիա Կորինա Մաչադօն աւելի վաղ իր սոցիալական ցանցում յայտնել էր Իսրայէլի վարչապետի հետ ունեցած հեռախօսազրոյցի մասին՝ ՀԱՄԱՍ-ը, «ՀԵԶԲՕԼԼԱՀ»-ը եւ Հութիներին ահաբեկչական խմբեր որակելով բացայայտ աջակցել էր Գազայում սիոնիստական ռեժիմի յանցաւոր գործողութիւններին։ Նա նաեւ հանդէս էր եկել Դոնալդ Թրամփի՝ իր երկրի դէմ ռազմական միջամտութիւն նախատեսող ծրագրերի իրականացման օգտին։

Related Articles

Back to top button