Կանգնեցրէ՛ք Հայոց երկրորդ ցեղասպանութիւնը․ Արցախին աջակցող ակցիա Լոս Անջելէսում՝ ՀՅԴ-ի նախաձեռնութեամբ
ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտէի եւ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան նախաձեռնութեամբ Լոս Անջելէսում՝ Ադրբեջանի հիւպատոսութեան շէնքի դիմաց, մի խումբ հայեր բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանութիւն Արցախի։
Հաւաքւածները յայտարարել են «Airdrops for Artsakh» ակցիայի մեկնարկի մասին՝ պահանջելով կազմակերպել ապրանքների առաքումը Արցախ օդային ճանապարհով:
Ադրբեջանի հիւպատոսութեան շէնքի դիմաց միասնական աղօթք է հնչել։ Լոս Անջելէսի հայերը Արցախին պինդ մնալու կոչ են արել ու յորդորել շարունակել պայքարը յանուն ազատութեան: Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան անդամները կոչով դիմել են միջազգային հանրութեանը՝ պահանջելով թոյլ չտալ, որ հայ ժողովուրդը երկրորդ անգամ ցեղասպանւի։
Այնուհետեւ նրանք երթով շրջել են քաղաքում՝ «120000 մարդ շրջափակման մէջ է», «Կանգնեցրէ՛ք Հայոց երկրորդ ցեղասպանութիւնը», եւ այլ պաստառներով։
Ակցիան շարունակւել է միչեւ ուշ գիշեր։
«Yerkir.am»