Իրան

Էսմայիլ Հանիէն Ամիր Աբդօլլահեանի հետ հանդիպման ընթացքում. «Բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ Պաղեստինի ժողովուրդը շարունակում է Դիմադրութեան ուղին»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենեակի ղեկավար Էսմայիլ Հանիէի հետ:

Հանդիպման ընթացքում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենեակի ղեկավար Էսմայիլ Հանիէն ասել է. « Թէեւ 75 օր անց մենք դեռեւս դէմ-յանդիման ենք կանգնած Գազայի բնակիչների դէմ, սիոնիստական ​​ռեժիմի օդային, ծովային եւ ցամաքային լայնածաւալ յարձակումների, սակայն Դիմադրութիւնը դեռեւս ամուր եւ հաստատուն է, եւ մեծ վնասներ է հասցրել այս ռեժիմին»։

ԻՌՆԱ-ի համաձայն՝ նա ընդգծել է. «Պաղեստինի ժողովուրդը աննախադէպ դիմադրութիւն է դրսեւորել եւ չնայած այս խնդրի համար ծանր գին է վճարել, զոհւել եւ վիրաւորւել են տասնեակ հազարաւոր Գազայի բնակիչներ, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ էին, իսկ Գազայում հարիւր հազարաւոր տներ աւերւել են, հիւանդանոցները յարձակման են ենթարկւել՝ այս ռեժիմի կողմից եւ այդ ռեժիմը թոյլ չի տալիս մարդասիրական օգնութիւնը հասնի Գազայի հիւսիս, սակայն բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ Պաղեստինի ժողովուրդը շարունակում է Դիմադրութեան ուղին եւ կանգնել է Դիմադրութեան կողքին, որպէսզի, Աստծոյ կամօք, կարողանանք ոչնչացնել սիոնիստական ​​ռեժիմին»:

Նա շնորհակալութիւն յայտնելով Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանին Գազայում տեղի ունեցող իրադարձութիւններին հետեւելու համար, նշել է. «Սա Ամիր Աբդօլլահեանի չորրորդ այցն է Դոհա այս պատերազմի ընթացքում, եւ այս այցերն այն պատերազմի պատճառով են, որ սիոնիստական ​​ռեժիմն է սկսել Պաղեստինի ժողովրդի դէմ»։

Նա ընդգծել է. «Այս հանդիպմանը քննարկւել է Գազայի ժողովրդի դէմ սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի վերջին իրադարձութիւնները, Դիմադրութեան դաշտի մակարդակը, մարդասիրական քայլերը եւ քաղաքական միջոցառումները»։

Related Articles

Back to top button